Հայկական միջազգային ավիաուղիներ
Հայկական Միջազգային Ավիաուղիներ | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | հուլիսի 12, 2002 | |||
Գործունեության սկիզբ | ? — 2005 | |||
Գործունեության ավարտ | հունվարի 1, 2005 | |||
Կենտրոններ | Զվարթնոց | |||
Նավատորմ | 1 | |||
Գլխամաս | Երևան, Հայաստան |
Հայկական Միջազգային Ավիաուղիներ, հայկական մասնավոր ավիաընկերություն։
Հիմնադրվել է 2002 թ. հուլիսի 12-ին։ Ավիաընկերությունը իրականացնում էր միջազգային չվերթներ Զվարթնոց օդանավակայանից։ 2005 թվականի հունվարի 1-ին ընկերությունը միացավ «Արմավիա» ավիաընկերությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական Միջազգային Ավիաուղիները հիմնադրվել է 2002 թ. հուլիսի 12-ին հայ գործարարներ Գագիկ Ծառուկյանի, Հրայր Հակոբյանի և Լևոն Բաղդասարյանի կողմից[1]։ Սկզբում Հայկական Միջազգային Ավիաուղիները մտադիր էր մինչև 2003 թվականը «Airbus»-ի երեք ինքնաթիռ վարձակալել Փարիզ, Ամստերդամ և Ֆրանկֆուրտ չվերթների համար։ 2005 թվականի հունվարի 1-ին ընկերությունը միացավ «Արմավիա»-ին։
Երթուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական Միջազգային Ավիաուղիները կանոնավոր չվերթներ էր իրականացրել Երևանից դեպի Արևմտյան Եվրոպա, մասնավորապես՝ Հայկական ավիաուղիների բազմաթիվ նախկին երթուղիներով։
Նավատորմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական Միջազգային Ավիաուղիները շահագործել էր մեկ վարձակալված Airbus A320-ը։ Այդ ինքնաթիռը կործանվել էր 2006 թվականի մայիսի 5-ին Բրյուսելի օդանավակայանում «Արմավիա»-ի սեփական ինքնաթիռներից մեկի՝ A320-ի հետ միասին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wayback Machine». web.archive.org. 2004 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Pictures: Probe begins into Sabena Technics hangar fire - 5/5/2006 - Flight Global». web.archive.org. 2014 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
|